Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից զինծառայող է վիրավորվել

Արցախում Ադրբեջանի զինուժի կրակոցից զինծառայող է վիրավորվել

14:46 8 Հնս, 2018

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

loading...