Բանակում ամեն ինքնասպանության հետեւում կա մեղավոր պաշտոնյա. Փաշինյան

Բանակում ամեն ինքնասպանության հետեւում կա մեղավոր պաշտոնյա. Փաշինյան

12:16 7 Հնս, 2018

Մենք ապահովելու ենք, որ զինծառայողների ծնողները չունենան սնունդ ու հագուստ գնելու պարտավորություն ունենան: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թույլ չենք տալու, որ զինծառայողին ստիպեն ընտրությունների ժամանակ քվեարկել այս կամ այն ուժի օգտին: Զինվորի քաղաքացիական կամքը եւ ոգին կոտրելով կոտրում են նաեւ մարտական կամքը:

Մենք դիտորդի տեսքով չենք նայելու բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների եւ ինքնասպանությունների փորձերին: Ամեն նման դեպքի հետեւում կա իր աշխատանքը պատշաճ չկատարած պատասխանատու: Նրան պետք է գտնել եւ պատասխանատվության ենթարկել»,-ասաց Փաշինյանը: Նա դիմեց բանակի սպաներին՝ նշելով. «Պարոնայք, սպաներ, գիտենք, թե ինչ սոցիալական խնդիրներ կան ազնիվ զինծառայողների ընտանիքներում: Այդ խնդիրների լուծումը մեր առաջնահերթությունների շարքում են»:

«Մենք զարկ ենք տալու Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրին եւ վերականգնելու ենք Հայաստան-Ադրբեջան խախտված հավասարակշռությունը: Ադրբեջանի կողմից ծախսվող աստղաբաշխական գումարներին մենք հակադրելու ենք ինովացիոն տեխնոլոգիաներն ու ինովացիոն միտքը»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

loading...