Արմեն Ջիգարխանյանին պարգևատրել են «պատվի և արժանապատվության համար»

Արմեն Ջիգարխանյանին պարգևատրել են «պատվի և արժանապատվության համար»

14:05 2 Հնս, 2018

«Թատրոնի կոլետիվը սրտանց շնորհավորում է սիրելի գեղարվեստական ղեկավարին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստին, հասարակական «Պատիվ և արժանապատվություն» մրցանակը ստանալու կապակցությամբ»,-նշվում է Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի հաղորդագրության մեջ:

Դերասանին պարգևատրել են «մշակույթի զարգացման մեջ հաջողված ներդրում ունենալու և իր գործին նվիրված լինելու համար»: Մրցանակակիրների թվում են նաև ԽՍՀՄ ժողովրդական ատիստ Յուրի Սոլոմինը, գրոսմեյստեր Անատոլի Կարպովը և կոմպոզիտոր Եվգենի Դոգան:

Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանը պարգևի հետևից չի գնացել: Դիպլոմը և «Ոսկե աստղը» վերցրել են թատրոնի աշխատակիցները:

loading...