Հայաստանը պատրաստակամ է ամրապնդել հարաբերությունները ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ. փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ իրականացվող ծրագրերը, երկար տարիների սերտ համագործակցությունը և հիմնադրամի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը: Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է Յուլիա Ուստյուգովային, որ Հայաստանը պատրաստակամ է ամրապնդել ու առավել զարգացնել իր հարաբերությունները ԱՄՀ-ի հետ:

Շնորհավորելով Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը ներկայացրել է նրան հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Յուլիա Ուստյուգովան հույս է հայտնել, որ նորանշանակ կառավարության հետ համատեղ ԱՄՀ-ն կկարողանա արդյունավետ կերպով նպաստել Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

ԱՎԵԼԻՆ