26-ամյա երիտասարդը փորձել է ցած նետվել Կիեւյան կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 10:54-ին Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 11:27-ին փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են 26-ամյա Է. Բ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունք:

Ըստ նախնական տեղեկությունների, երիտասարդը պահանջել է Հայկ Մարությանին (Կարգին Հայկո):

 

ԱՎԵԼԻՆ