Ամենակարևորը հաջորդ մենամարտս է. Նարեկ Աբգարյան

Ամենակարևորը հաջորդ մենամարտս է. Նարեկ Աբգարյան

17:05 24 Մյս, 2018

Իսպանիայի Էլչե քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ժամանակ հայ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն առավելության է հասել Պաբլո Նարվաեսի (Նիկարագուա) նկատմամբ: Հաջորդ մենամարտը կլինի գոտու համար.

«Պաբլո Նարվաեսի հետ մենամարտը հերթական վարկանիշային մենամարտերից էր, որը հաղթեցի: Այս մենամարտի փոխարեն պետք է WBC International Silver գոտու համար մենամարտեի մեքսիկացի բռնցքամարտիկի հետ: Սակայն նա իր վերջին մենամարտում վնասել էր գլուխն, ու բժիշկները թույլ չէին տվել՝ այս ամիս ռինգ դուրս գալ»,- —1lur.am-ի հետ զրույցում ասաց Աբգարյանը:

Նարեկի հաջորդ մենամարտը կայանալու է հունիսի 23-ին՝ Մադրիդում։

Фото Punch Boxing Promotions.

«Հաջորդ մենամարտս կլինի գոտու համար` մեքսիկացի Խեսուս Գալիսիայի հետ: Շատ փորձառու բռնցքամարտիկ է, աշխարհի թոփ երեսուն բռնցքամաևտիկներից է…Արդեն սկսել եմ տրամադրվել, պարապել ու պատրաստվել, ինձ համար այդ մարտը շատ կարևոր է»,- եզրափակեց բռնցքամարտիկը:

 

1lur.am

 
loading...