Դժվար ճանապարհ էի անցել ու շատ ուրախալի է, երբ կատարածդ աշխատանքը տալիս է իր պտուղները. Արամ Ավագյան

Դժվար ճանապարհ էի անցել ու շատ ուրախալի է, երբ կատարածդ աշխատանքը տալիս է իր պտուղները. Արամ Ավագյան

15:30 24 Մյս, 2018

Իսպանիայի Էլչե քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ժամանակ հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթել է մեքսիկացի Էմմանուել Լոպեսին ու տիրացել WBC International Silver գոտուն: 

«Այս մենամարտը տարբերվում էր նրանով, որ կշեռքի նժարին դրված էր WBC International Silver վարկածով գոտին:  

Շնորհիվ մարզչիս հետ մշակած ծրագրի, կարողացա ամեն ինչ ճիշտ անել ու հաղթանակ տարա:  Նախապատրաստական փուլը սկսել էի դեռ 35 օր առաջ ու բավականին դժվար ճանապարհ էի անցել ու շատ ուրախալի է, երբ կատարածդ աշխատանքը տալիս է իր պտուղները»,-1lur.am-ի հետ զրույցում նշեց Արամ Ավագյանը:

 

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին, Արամը նշեց, որ պատրաստվում է մի փոքր հանգստանալ ապա վերադառնալ մարզումներին. «Իսկ ավելի կոնկրետ ծրագրերիս մասին կտեղեկացնեմ ավելի ուշ` երբ հստակ ինֆորմացիա ունենամ»:

Фото Арам Авагян Артемович.

Фото Punch Boxing Promotions.

1lur.am

 
loading...