Լիլիթ Մակունցը հանդիպել է լիտվացի կինոգործիչների հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է լիտվացի կինոգործիչների հետ

12:00 23 Մյս, 2018

«MA NO FILMS» ընկերության նախաձեռնությամբ Գրիգոր Նարեկացուն նվիրված կինոնախագիծ իրականացնելու նպատակով`Հայաստան են ժամանել լիտվացի ռեժիսորներ Գիեդրիուս Զուբավիչուսը, Ստոնիս Աուդրիուսը և օպերատոր ՍտոնիսՊաուլիուսը:

«Նարեկացուն անդրադառնալը Գիեդրիուսի գաղափարն էր: Նա՛ ինձ տվեց գիրքը, ես կարդացի ու ցնցվեցի: Հենց այդպես էլ ծնվեցայս նախագծի գաղափարը»,-մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանն ասաց լիտվացի կինոռեժիսորՍտոնիս Աուդրիուսը: Լիտվացի կինոգործիչները մշակույթի նախարարությունում էին՝ ներկայացնելու Նարեկացուն նվիրված իրենց կինոնախագիծը,որը ենթադրում է երկու ֆիլմ՝ խաղարկային ու փաստագրական: Նախագիծն իրականացնելու համար լիտվացի կինոգործիչներնակնկալում են նաև հայկական կողմի աջակցությունը:

«Նարեկացուն նվիրված նախագիծը կարող է դառնալ հայ-լիտվական համատեղ ֆիլմարտադրության առաջին հրաշալիօրինակը»,-ասաց Աուդրիուսը: Ռեժիսոր Գիեդրիուս Զուբավիչուսը նշեց, որ ֆիլմերի սցենարները պատրաստ կլինեն աշնանը: Նկարահանումների մեծ մասընախատեսում են իրականացնել Հայաստանում: Նկարահանումներ կիրականացվեն Լիտվայում, ինչպես նաև Իտալիայում,մասնավորապես՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում: Ֆիլմը կլինի եռակողմ՝ հայ-լիտվական-իտալական: Նախարար Մակունցը խոստացավ աջակցել ծրագրին՝ ինչով հնարավոր է, քանի որ հայ մշակույթն աշխարհին ներկայացնելընախարարության որդեգրած առաջնահերթություններից է:

loading...