Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել

Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել

9:30 19 Մյս, 2018

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը կրթության և գիտու­թյան նախարար նշանակվելուց հետո առաջինը հրահանգ տվեց վերադարձ­նել «Վերջին զանգի» միջոցառումների համար նախատեսված գումարները՝ հայտարարելով, թե հետևողական է լի­նելու, և դրամահավաքության ցանկա­ցած դեպք հետևանքներ է ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա նշանակումն իսկական սառը ցնցուղ է եղել բազմաթիվ դպրոցների տնօրենների համար: Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել՝ ասելով, թե անգամ իրենց ծաղիկ էլ հարկավոր չէ: Ամենատարբեր առիթնե­րով դրամահավաքության դեպքերն իս­պառ չեն վերացել, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել, որ որոշ տեղերում դրանք դեռ կան: Նշենք, որ Արայիկ Հարությունյանը սկսել է հա­ճախ անակնկալ այցելել դպրոցներ: Հենց նման մի այցի ժամանակ էլ նա 189 դպրոցում հայտնաբերեց դրամահավաքության դեպք: Ու որքան էլ երեկ փորձ էր արվում արդարանալու, դպրո­ցի ղեկավարության և ծնողների կող­մից կատարվածն այլ կերպ ներկայաց­նելու, միևնույն է, նախարարը բացահայտեց այն, ինչի մասին խոսվել է, բայց որևէ պաշտոնյա չի հանդգնել իսկա­պես կանխել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

loading...