Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել․ «Հրապարակ»

Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել․ «Հրապարակ»

8:30 19 Մյս, 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը կաթված է ստացել։ Նա արդեն մի քանի օր է՝ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, կոմայի մեջ է։

 

Հեղափոխության օրերին Սաղաթելյանը գտնվել է Երևանում, ակտիվ մասնակցել ցույցերին։ «Ճնշումը բարձրանում էր՝ հասնում 200-ի, ասում էր՝ էս ամեն ինչը պրծնի, գնամ ստուգվեմ»,- հայտնեց Սաղաթելյանի ընկերներից մեկը։

Տեղեկություն կա, որ կաթվածահար լինելուց առաջ Մուշեղ Սաղաթելյանը զրույց է ունեցել իր տուն այցելած ինչ-որ անձանց հետ։ Նրանց հեռանալուց հետո Սաղաթելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն այս տեղեկությունը նրա հարազատները չեն հաստատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

loading...