Թող ջահելները աշխատեն․ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը հրաժարականի դիմում է գրել

Թող ջահելները աշխատեն․ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենը հրաժարականի դիմում է գրել

19:30 18 Մյս, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը հրաժարականի դիմում է գրել։ NEWS.am-ի հետ զրույցում գեներալ-մայորն ասաց, որ տարիքի պատճառով է հրաժարականի դիմում գրել։

«Թող ջահել սերունդը աշխատի, մենք ինչքան պետք է կռվենք, հետո աշխատենք։ Մեր հայ երեխեն ինչով զբաղվի, եթե ինքը լավ մասնագետ է, լավ փրկարար է, ինչի մնա իր պաշտոնին, թող մի քիչ էլ պաշտոնի բարձրացում լինի»,-ասաց նա։

Հարցին, թե իր կամքով է հրաժարական տվել, Ղազարյանն ասաց․ «Մենք այն մարդը չենք, որ մեզ աշխատանքից ազատեն, դուք այդ մասին գիտեք»։

Իր հրաժարականից հետո Մուշեղ  Ղազարյանը տեղյակ չէ, թե ով իրեն կփոխարինի, նա  միայն հավելեց, որ իր տեղեկալները եւ վարչության պետերը լիարժեք տիրապետում են իրենց աշխատանքին եւ կարող են զբաղեցնել այդ պաշտոնը։

Նշենք, որ Մուշեղ Ղազարյանը 56 տարեկան է։

loading...