Գյումրիում կրակոցների հետևանքով զոհված տղամարդիկ հորեղբոր որդիներ են. մանրամասներ

Գյումրիում կրակոցների հետևանքով զոհված տղամարդիկ հորեղբոր որդիներ են. մանրամասներ

21:15 17 Մյս, 2018

Գյումրիում այսօր հնչած կրակոցների հետևանքով մահացած տղամարդիկ՝ 37–ամյա Թելման եւ 33–ամյա Վարդան Կարապետյանները, հորեղբոր որդիներ են։

Դեռևս հայտնի չէ՝ նրանք ինչ հանգամանքներում են սպանվել։  Իրավապահները կասկածյալին հայտանաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկել։

Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ  դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաձիգի և «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ։

Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

loading...