Մեղրի քաղաքի մոտակա սարում օտարերկրյա քաղաքացիներ են կորել

Մեղրի քաղաքի մոտակա սարում օտարերկրյա քաղաքացիներ են կորել

21:00 17 Մյս, 2018

Մայիսի 17-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտակայքում օտարերկրյա քաղաքացիները կորել են, տրամադրել են GPS կոորդինատները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիները գտնվում են Նոր Առաջաձոր գյուղի մոտակա սարում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
loading...