Եղանակը Հայաստանում մայիսի 18-ին

Եղանակը Հայաստանում մայիսի 18-ին

16:35 17 Մյս, 2018

Մայիսի 17-19-ը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, 20-22-ը՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-19-ը 3-4 աստիճանով կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 17-19-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-22-ը՝ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +16+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +16+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +21+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +16+20,

Լոռիում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +18+23,

Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +16+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +23+26,

Արարատում՝ գիշերը`+10+12, ցերեկը` +26+28,

Արմավիրում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +26+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +16+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +26+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +26+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +19+23,

Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +22+26:

loading...