Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար

15:46 17 Մյս, 2018

Քաղաքագետ, հրապարակախոս, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 

Նշենք, որ Արմեն Գրիգորյանն ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը։ Նա աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունում։

Նոր Սահմանադրությամբ եւ օրենսդրական կարգավորումներով  Անվտանգության խորհրդի կազմում այլեւս ընդգրկված չեն ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը:

Անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված են հետեւյալ պաշտոնյաները. վարչապետը,  առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

loading...