Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ. գյուղնախարար

Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ. գյուղնախարար

16:00 17 Մյս, 2018

Ես 3 օրվա նախարար եմ, ակլիմատիզացիան չեմ անցել դեռ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը:

Նրա խոսքով, կադրային փոփոխություններն ինքնանպատակ չեն. «Պետք է հստակ հասկանանք, վերջնականացնենք խնդիրները, որ դրվելու են աշխատակազմի առջեւ, եթե աշխատակազմի անդամները և՛ հայեցողական, և՛ քաղաքական պաշտոնները կարողանան այդ խնդիրները լուծել, բնականաբար, ինքնանպատակ փոփոխելու խնդիր չկա»,-ասաց նախարարը:

Նախարարը նշեց, որ ոլորտում մասնագետների խնդիր կա, օժանդակության ուղղությունն է խնդիր, թե ինչպես են օժանդակելու գյուղացիներին, սպառման հետ կապված խնդիրներ կան. «Ի վերջո, առաջնային խնդիր է, թե ինչ գյուղատնտեսություն պետք է լինի Հայաստանում, օրինակ՝ Շիրակի մարզում պետք է կարտոֆիլ, գարի և ցորե՞ն լինի, թե՞ արախիս և բրոկոլի»։

Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը Խորհրդային Միությունից մնացած է, երբ հրահանգում էին, թե որ երկրում ինչ արտադրեն. «Խորը վերաիմաստավորման խնդիր ունենք»։

 

loading...