Կնքվել է ԵՏՄ- Չինաստան առեւտրատնտեսական համաձայնագիր, քննարկել ենք «Հյուսիս-Հարավ»-ը․ Տիգրան Ավինյան

Կնքվել է ԵՏՄ- Չինաստան առեւտրատնտեսական համաձայնագիր, քննարկել ենք «Հյուսիս-Հարավ»-ը․ Տիգրան Ավինյան

16:25 17 Մյս, 2018

Այսօր կնքվել է ԵՏՄ- Չինաստան առեւտրատնտեսական համաձայնագիրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հիմնական բանակցող, նախարար Ֆու Ցզիինի հետ առանձնազրույցում քննարկեցինք երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, ներառյալ՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը, Հայաստան — Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ դրանից բխող հնարավորությունները։ Պայմանավորվեցինք քննարկումները շարունակել Պեկինում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում»,- գրել է փոխվարչապետը:

loading...