Կարեւոր փոփոխություն է լինելու ընտրողների ցուցակաների հետ կապված. Մնացական Բիչախչյան

Կարեւոր փոփոխություն է լինելու ընտրողների ցուցակաների հետ կապված. Մնացական Բիչախչյան

15:30 17 Մյս, 2018

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարություն է տարածել՝ կապված ընտրողների ցուցակների հետ կապված փոփոխությունների մասին:

«Շուտով կարեւոր փոփոխություն, որը նպաստելու է նաեւ ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: ԱԳՆ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու՝ տնից՝ էլեկտրոնային եղանակով կանգնել հյուպատոսական հաշվառման:

Այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվելու են ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից եւ կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:

Ովքեր կհաշվառվեն այլ պետության հասցեով, չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

loading...