ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ է. ԱԳ նախարարը հանդիպել է Խաչատուրովի հետ

ՀԱՊԿ-ն Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ է. ԱԳ նախարարը հանդիպել է Խաչատուրովի հետ

15:15 17 Մյս, 2018

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 17-ին, ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ԱԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղած ջերմ բարեմաղթանքների համար եւ նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է իր անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը եւ շարունակելու է հետեւողական ջանքերը՝ Կազմակերպության անդամների միջեւ դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Յուրի Խաչատուրովը նշեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Զոհրաբ Մնացականյանին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների Աստանայում առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

 

loading...