Ձիով սարը բարձրացած գյուղացու դին են գտել

Ձիով սարը բարձրացած գյուղացու դին են գտել

15:00 17 Մյս, 2018

Սյունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մայիսի 16-ին ժամը 23:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի Խոզնավար գյուղի 54-ամյա բնակիչ Արթուր Նիկոլայանը ձիով բարձրացել է գյուղի հարակից սարերը, ձին վերադարձել է առանց տիրոջ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, որոնողական աշխատանքներին մասնակցել են համայնքի 6 բնակիչ:

Փրկարարները «Սադիլարի» կոչվող հանդամասում հայտնաբերվել է Արթուր Նիկոլայանի դին:

loading...