Ո՞ր դեպքում Փաշինյանը կարող է հանդիպել Սերժ Սարգսյանին

Ո՞ր դեպքում Փաշինյանը կարող է հանդիպել Սերժ Սարգսյանին

14:17 17 Մյս, 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի պատրաստվում հանդիպել: Այս մասին նա նշեց այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Հնարավոր միակ տարբերակը, որտեղ տեսականորեն հնարավոր է, որ հանդիպենք, դա Ղարաբաղի հարցի հետ կապված որոշակի ինֆորմացիայի ստացման անհրաժեշտությունը կարող է լինել»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե արդեն նման պայմանավորվածություն կա՞, նա արձագանքեց. «Նման բան չի նախատեսվում: Ես տեսական հնարավորության մասին էի ասում»:

loading...