Կառավարությունը կքննարկի գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատելու հարցը

Կառավարությունը կքննարկի գյուղացիներին վարկային տույժ-տուգանքներից ազատելու հարցը

12:35 17 Մյս, 2018

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց թե ինչ տեղեկություններ կան կարկտահարության դեպքերի և վնասների չափերով:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց, որ առաջին կարկտահարությունը եղել է մայիսի ութին և տուժել են Արմավիրի, Արագածոտնի, և Արարատի մարզի համայնքները:

«Ընդհանուր վնասնված տարածքը կազմել է մոտ մոտ 350 հեկտար և վնասի չափը քսանից մինչև ութսուն տոկոս է կազմել, որոշ տեղերում 50-90 տոկոս», — ասաց նա:

«Մենք կարող ենք արձանագրել, որ հակակարկտային էֆեկտիվ սիստեմ այսօր ՀՀ-ում չունենք և սա լուրջ պրոբլեմ է, և տարօրինակ է, քանի որ երկար ժամանակ ասվում էր, որ այս ոլորտում լուրջ փոփոխություններ պետք է տեղի ունենան, բայց այդ փոփոխությունները չեն եղել և պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը, որ գյուղացիական տնտեսությունները լայնածավալ կերպով չեն օգտվում հակակարկտային ցանցերի հնարավորությունից: Կարելի է կռահել, որ պատճառները ֆինանսական են, մենք լրջագույն խնդիր ունենք գյուղվարկերի հետ, քանի որ գյուղացիների վրա հսկայական վարկային բեռ կա, որոնք ավելի են ծանրացել տույժ-տուգանքներով»,-ասաց Ն. Փաշինյանը:

loading...