Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ. Փաշինյան

Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ. Փաշինյան

11:46 17 Մյս, 2018

Եթե մենք միանգամից բոլորի հրաժարականը պահանջենք, դա ճիշտ մոտեցում չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ այլ պաշտոնյաների հրաժարականի պահանջին:

Նրա խոսքով, պետք է հարցերին մոտենալ փուլ առ փուլ եւ հասկանալ՝ ում հրաժարականն ինչու ենք պահանջում:

Անդրադառնալով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասի այգում ավելի քան 25 ծառեր հատելու եւ շինարարություն սկսելուն, վարչապետը նշեց. «Ես այգու նախագծին ծանոթ չեմ, բայց որքան հասցրել եմ հետեւել, այգին վերակառուցվելու է եւ բոլոր հատված ծառերի փոխարեն տնկվելու են նոր ծառեր: Մենք կհետեւենք, որ այդպես լինի»:

loading...