Փաշինյանը՝ «Սասնա ծռերի» մասին

Փաշինյանը՝ «Սասնա ծռերի» մասին

11:40 17 Մյս, 2018

Պետք է շատ հստակ ձեւակերպվի, թե ում դեմ է արվում այդ ամենը: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» աջակիցների գործողություններին, որոնք երեկվանից փակել են Արշակունյաց պողոտան եւ պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամներին:

«Որովհետեւ ես իմ դիրքորոշումները հստակ հայտնել եմ հանրային համերաշխությունը վերականգնելու մասին: Ցանկացած ակցիա, որ արվում է, ամենավատն այն է, որ ձեւակերպված չէ, թե ում դեմ է այն արվում: Եթե որեւէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու ՔԿՀ դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ: Կան ընթացակարգեր, կամ մարմիններ, եւ բոլոր հարցերը կլուծվեն»,-ասաց Փաշինյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, որ Հայաստանում այլեւս չպետք է լինեն քաղբանտարկյալներ:

 

loading...