Աստղագուշակ մայիսի 17-ի համար

Աստղագուշակ մայիսի 17-ի համար

10:00 17 Մյս, 2018

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հարմար է ազդեցիկ մարդկանց շրջանում դաշնակիցներ փնտրելու համար: Նրանց շնորհիվ կկարողանաք հասնել նրանց, ինչի մասին երազում էիք: Հնարավոր է նշանակալի առաջընթաց գործերում, որոնք կարևոր են ձեզ համար: Բացառված չէ, որ ստիպված կլինեք ավելի շատ աշխատել՝ զոհելով զվարճությունները հանուն ուսման և մասնագիտական խնդիրների լուծման:

Բոլոր կարևոր հարցերը արժե քննարկել օրվա սկզբին: Երեկոն դրա համար հարմար չէ. ավելի նյարդային եք դառնում: Լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չէ: Այսօր շատ իրեր թվում են ավելի կարևոր և հետաքրքիր, քան աշխատանքային խնդիրները: Կարող են իրենց մասին հիշեցնել հին ծանոթները, ուրախ կլինեք նրանց հետ շփմանը: Բացառված չեն առաջարկներ, որոնք գրավիչ կթվան: Մի շտապեք սակայն համաձայնել, սկզբում ամեն ինչ վերլուծեք, համոզվեք, որ ճիշտ եք գնահատել իրավիճակը և ձեր հնարավորությունները:

Օրվա երկրորդ կեսն առաջինից հաջող է, հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել գործով, որոնք երևակայություն և ստեղծագործական մոտեցում են պահանջում: Մի վախեցեք փորձարկումներից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին հակված եք մանրուքների համար անհանգստանալուն և նշանակություն տալ նրան, ինչին մեկ այլ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Այս ժամանակ ավելի լավ է լուրջ որոշումներ չկայացնել, հատկապես եթե դրանք վերաբերում են ձեր կարիերային:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի համար: Սակայն անձնական հարաբերությունների տեսանկյունից այն բավական բարդ է: Այս ժամանակ ավելի հաճախ են տարաձայնություններ առաջանում մտերիմների հետ, իրենց մասին հիշեցնում են հին խնդիրները և վիրավորանքները:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Զգացմունքային դաշտը այսօր լարված է, դժվար թե հաջողվի հանգստություն պահպանել: Հաճախ տրամադրությունը փոխվում է մանրուքների պատճառով, կարող եք բարկանալ այն բանի պատճառով, ինչն առաջ ուղղակի չեք նկատի: Հավանական են տարաձայնություններ գործընկերների, համախոհների հետ. համատեղ գործողությունների համար պայմանավորվելը բարդ է:

Այսօր չարժե խոստումներ տալ: Բացառված չեն ֆինանսական կորուստները, անհաջող գնումները: Ցանկացած հարցի լուծում, որը պահանջում է այցելություն պետական կազմակերպություն, կարող է երկար տևել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը լարված կլինի: Շատ բան այնպես չի գնա, ինչպես սպասում էիք. ստիպված եք հրաժարվել հին ծրագրերից և հարմարվել նոր հանգամանքներին: Գործնական հանդիպումները հաճախ չեն արդարցնում ձեր սպասելիքները: Հնարավոր են անսպասելի ծախսեր:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ և բեղմնավոր կլինի: Այս ժամանակը հարմար է կարևոր խնդիրների լուծման համար: Հավանական են հաճելի հանդիպումներ: Չեն հիասթափեցնի ընկերական հանդիպումները և ռոմանտիկ ժամադրությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք օրվա սկզբում հանգստություն պահպանել: Ցանկալի չէ գնումներ կատարել կամ էլ ինչ որ ֆինանսական պարտավորություններ ստանձնել. մեծ է հավանականությունը, որ հետագայում կզղջաք: Հնարավոր են դժվարություններ կազմակերպությունների հետ շփման ժամանակ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է համագործացության , համատեղ նախագծերի մասնակցելու համար: Այս ժամանակը հարմար է մտերիմների հետ շփման համար: Հնարավորություն կլինի խոսել կարևորի մասին, վերջ դնել երկարատև տարաձայնություններին և վեճերին:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հաջող է:  Այս ժամանակը հարմար է շատ հարցերի լուծման համար, առաջին հերթին աշխատանքին և ֆինանսական ոլորտին վերաբերող: Բացառված չեն գումարային մուտքեր և շահավետ գործարքներ: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք ընդունելով կարող եք ավելացնել եկամուտները կամ առաջընթաց գրանցել մասնագիտական ոլորտում:

Օրվա երկրորդ կեսին ուշադրություն են պահանջում տնային գործերը: Կարող է օգնություն պետք գալ. ավելի լավ է դիմել մարդկանց, ում լավ գիտեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ավելի լավ է մեծ ծրագրեր չկազմել, այլ կենտրոնանալ ընթացիկ հարցերի լուծման վրա: Հավանական են տարաձայնություններ և վեճեր. դրանք վերաբերում են աշխատանքին կամ ֆինանսական ոլորտին: Հակված եք ավելորդ ինքնավստահության, երբեմն գերագնահատում եք ձեր ուժերը: Իրատեսական հայացքը տեղի ունեցողին թույլ կտա խուսափել հիասթափություններից, անտեղի հույսերից և սխալներից:

Հնարավորություն կլինի հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել: Ուղևորությունները վատ չեն դասավորվում: Հնարավոր են ոչ մեծ նվերներ, ուշադրության նշաններ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շտապում եք և հաճախ հենց դա է ստիպում սխալվել: Ճիշտ որոշումներ ընդունելը ավելի հեշտ կլինի, եթե համբերատար լինեք, չփորձեք մտածածը անմիջապես կյանքի կոչել: Հավանական են տարաձայնություններ դաշնակիցների և համախոհների հետ. գործը կարող է վեճով և հարաբերությունների խզմամբ ավարտվել, եթե ժամանակին զիջումների չգնաք:

Կարելի է վերադառնալ ինչ որ հին ծրագրերի, գաղափարների, որոնք մնացել են անկատար: Հնարավորություն կլինի ավարտել ավելի վաղ սկսածը: Սակայն հաջողությունը հեշտ չի տրվի: Կպահանջվի համառություն, իսկ որոշ դեպքերում՝ ընկերների օգնությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ բեղմնավոր օր է սպասվում: Այն հնարավորություն կտա լուծել ինչ որ հին խնդիրներ, ստանալ հարցերի պատասխաններ, որոնք անհանգստացնում էին: Վճռական եք տրամադրված, չեք ընկրկում մինչև չհասնեք ձեր ուզածին: Նման մոտեցման դեպքում շատ բանի կհասնեք: Հնարավորություն կլինի գլուխ հանել ոչ միայն սեփական գործերից, այլև օգնել շրջապատողներին:

Օրը հարմար է ծանոթությունների համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու եք գտնում մարդկանց հետ: Բացառված չէ, որ ինչ մեկը սիրահարվի ձեզ առաջին հայացքից:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն անհանգիստ է, բայց հաջող: Գերակշռում է դրական տենդենցների ազդեցությունը: Ճանապարհին երբեմն առաջանում են խոչընդոտներ, բայց դրանք չեն ստիպի ձեզ հետ քաշվել և հրաժարվել մտածածից: Բարդ չի լինի դաշնակիցներ գտնելը, հին և նոր ծանոթներին ձեր գաղափարներով հետաքրքրելը:

Օրը հարմար է անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար: Բացառված չեն անսպասելի ուղևորությունները. դրանց պատճառով ստիպված եք հետաձգել պլանավորված հանդիպումները:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Առավոտը բավական լարված կլինի: Դժվար թե հաջողվի խուսափել տհաճ պահերից, բայց եթե զգույշ գործեք, ապա դժվար թե լուրջ խնդիրների բախվեք: Այս ժամանակ ավելի լավ է խոստումներ չտաք, հատկապես եթե դրանք վերաբերում են փողին կամ էլ կարևոր փաստաթղթերի: Ավելի ուշ դրական տենդենցների ազդեցությունը կուժեղանա:

Օրվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ է բացում, հնարավորություն տալիս հաջողություն գրանցել գործում, որը հատկապես կարևոր է: Այս ժամանակը հարմար է ինչ որ հին կապեր վերականգնելու, մարդկանց հետ հարաբերությունները բարելավելու համար:

loading...