Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցում են «Լավագույն հատուկջոկատային» մրցումներին

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները մասնակցում են «Լավագույն հատուկջոկատային» մրցումներին

21:15 16 Մյս, 2018

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները Ալանիայի «Դարյալ» զորավարժարանում մասնակցում են «Լավագույն հատուկջոկատային» խորագրով մրցումներին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում ռուսական ռազմական բազայի մամուլի ծառայությունից:

Երկշաբաթյա մրցումների ընթացքում հատուկ նշանակության ջոկատները կմրցեն հատուկ-տակտիկական, կրակային, ինժեներական, ռազմաբժշկական և լեռնային վարժությունների շրջանակներում:

Մրցումների եզրափակիչ փուլում հատուկջոկատայինները կանցկացնեն հակահարվածային գործողություններ պայմանական հակառակորդի դիրքերին անաղմուկ կրակի միջոցով:

«Դարյալ» զորավարժարանում անցկացվող մրցույթին մասնակցում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի 100 զինծառայող:

loading...