«Ալյանս»-ի վարչությունն այս պահին ակտիվորեն իրականացնում է տարածքային կառույցների և կուսակցության մյուս մարմինների խոշորացման գործընթաց

«Ալյանս»-ի վարչությունն այս պահին ակտիվորեն իրականացնում է տարածքային կառույցների և կուսակցության մյուս մարմինների խոշորացման գործընթաց

20:45 16 Մյս, 2018

«Ալյանս» կուսակցության ներսում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ հայտնում ենք, որ «Ալյանս»-ի վարչությունն այս պահին ակտիվորեն իրականացնում է տարածքային կառույցների և կուսակցության մյուս մարմինների խոշորացման գործընթաց: Կուսակցությանն անդամագրվում են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում հանրությանը չափազանց հայտնի մարդիկ, որոնց անունները շուտով կհրապարակվեն «Ալյանս»-ի արտահերթ համագումարին: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ մենք ողջունում ենք մեր Գյումրու գործընկերների և վարչության մի քանի նախկին անդամների որոշումը ԲՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ: «Ալյանս»-ն ամբողջությամբ «Ծառուկյան» դաշինքի մաս է, իրականացնում է դաշինքի քաղաքական կուրսն, իսկ «Ալյանս»-ի ներկայացուցիչ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ծառուկյան» խմբակցության անդամ է և շարունակում է իր մշտական գործունեությունը բացառապես ժողովրդական շահի շրջանակներում:
Հետևաբար, մենք, որպես ԲՀԿ-ի հետ դաշինք կազմած կուսակցություն, մեծ տարբերություն չենք տեսնում նրանում, թե մեր նախկին գործընկերները ժողովրդին ծառայեն «Ալյանս»-ի, թե «Ալյանս»-ի դաշնակից ԲՀԿ-ի շարքերում: Իսկ մեր ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը «Ալյանս»-ի վարչության անդամ է, ու որևէ այլ թեմա այդ հարցում գոյություն չունի ու չի էլ կարող լինել մինչև հաջորդ ընտրություններ, որոնց մասնակցության ձևաչափը կորոշվի առաջին հերթին «Ծառուկյան» դաշինքի ղեկավարի հետ քննարկման արդյունքում:

loading...