Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետը

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետը

18:30 16 Մյս, 2018

Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովը՝ մաղթելով նրան առողջություն և ամենայն հաջողություն իր պատասխանատու պաշտոնում:

«Ես բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը` ուղղված նոր կառավարության ժողովրդավարական ձևավորմանը՝ հիմնված ազգային համաձայնության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ համապարփակ երկխոսության վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների գործընթացի հետագա առաջընթացը կնպաստի երկրի բարեկեցությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող Կովկասյան տարածաշրջանի կայունությանը: Ես համոզված եմ, որ նոր կառավարությունը հանձնառու կլինի ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի կերտմանը՝ ի շահ և ի նպաստ ողջ հայ ժողովրդի:

Ես ողջունում եմ Եվրամիության հետ սերտ հարաբերություններ պահպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը և համոզված եմ, որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որը շուտով կվավերացվի Բուլղարիայի խորհրդարանի կողմից, էականորեն կնպաստի այս նպատակի իրագործմանը», — ասված է Բուլղարիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

loading...