ԱՄՆ-ում գրին քարտերի հազարավոր տերեր ստիպված կլինեն վերադարձնել դրանք միգրացիոն ծառայություն

ԱՄՆ-ում գրին քարտերի հազարավոր տերեր ստիպված կլինեն վերադարձնել դրանք միգրացիոն ծառայություն

12:45 16 Մյս, 2018

2018 թվականի մայիսի 14-ից ԱՄՆ քաղաքացիությունը ր միգրացիայի ծառայությունը (U. S. Citizenship and Immigration Services USCIS) հետ կկանչի մոտ 8543 գրին քարտ՝ դրանք թողարկելիս թույլ տված սխալի համար: Գրին քարտները թողարկվել էին սխալ ամսաթվով և փոստով ուղարկվել էին 2018 թվականի փետրվարից: Հետ են կանչվել քարտերը, որոնք տրվել են I-751 ձևի (ձև ԱՄՆ քաղաքացիների ամուսինների համար) հաստատումից հետո:

Քաղաքացիության և միգրացիայի ծառայությունը տեղյակ կպահի յուրաքանչյուրին, ով սխալ քարտ կստանա, ինչպես նաև՝ նրանց փաստաբաններին, եթե այդպիսիք կան: Բոլոր նրանց, ովքեր ծանուցում կստանան, 20 օրվա ընթացքում պետք է վերադարձնեն գրին քարտերը USCIS-ի տրամադրած վճարված ծրարի մեջ: Փաստաթուղթը կարելի վերադարձնել նաև անմիջապես USCIS-ի տեղական ստորաբաժանումներ, հաղորդում է Usa-ն:

Սխալ ամսաթվով քարտը վերադարձնելուց հետո գերատեսչությունը 15 օրվա ընթացքում կուղարկի ճիշտ փաստաթուղթը:

loading...