Ռումինիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Ռումինիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

13:00 16 Մյս, 2018

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետը Վիորիկա Դանչիլան:

Ռումինիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին և նոր կազմավորված կառավարությանը մաղթել է հաջողություններ, ժողովրդավարական առաջընթաց, իսկ Հայաստանին ու ամբողջ տարածաշրջանին` խաղաղություն և բարօրություն:

«Համոզված եմ, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները առաջիկա ժամանակաընթացքում կշարունակեն ամրապնդվել` հիմնված բարեկամական ու երկարամյա ավանդական համագործակցության վրա, որ մեր ժողովուրդները տարիներ շարունակ զարգացրել են»,-ասված է Ռումինիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

loading...