ԱՄՆ-ում հայ ոստիկանը մեղադրվում է մեքսիկական բանդաներին օգնելու մեջ (տեսանյութ)

ԱՄՆ-ում հայ ոստիկանը մեղադրվում է մեքսիկական բանդաներին օգնելու մեջ (տեսանյութ)

11:15 16 Մյս, 2018

Գլենդելի ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի աշխատակից Ջոն Բալյանը մայիսի 15-ին ձերբակալվել է իր տանը՝ դաշնային քննիչներին կեղծ տեղեկություններ հաղորդելու կասկածանքով, հաղորդում է losangeles.cbslocal.com-ը:

Քննիչների ցուցմունքների համաձայն, Բալյանը թաքցրել է Հարավային Քալիֆորնիայում իր կապերը մեքսիկական մաֆիայի և կազմակերպված հանցավորության հետ:

«Բալյանը ոչ միայն ճանաչել է լատինամերիկյան բանդաների անդամներին, այլև գրագրություն է ունեցել նրանց հետ, տրամադրել է նախապես վճարված բջջային հեռախոսներ, անձամբ է հանդիպել նրանց հետ»,-նշված է ցուցմունքներից մեկում:

Բալյանը կասկածվում է նաև բանդաներին շուրջկալների մասին նախապես տեղեկացնելու մեջ:

Մի դեպքում ինֆորմատորը նկարագրել է մի իրավիճակ, երբ Բալյանը տեղյակ է պահել բանդայի անդամներին ՀԴԲ աշխատակիցների այցի մասին, ինչը հնարավորություն է տվել մեքսիկական բանդայի գլխավոր թիրախին հեռանալ՝ նախքան գործակալները հաջորդ առավոտյան կժամանեին տվյալ վայր: Վկան իր ցուցմունքում ներկայացրել է Բալյանի խոսքը. «Ասա քո Բունչերին, որ ինքը համար մեկն է առավոտվա ցուցակում»:

Մայիսի 15-ի երեկոյան Գլենդելի ոստիկանապետը նշել է, այդ փաստերը ներկայացնում Գլենդելի ոստիկանության կամ մեր հասարակության դավանած արժեքները. «Դրանք նաև չեն ներկայացնում այն արժեքները, որոնք մեր սպաները ամեն օր ներկայացնում են մեր համայնքին ծառայություն մատուցելու գործում»:

Քննիչները նշել են, որ Բալյանը 2017 թվականին 6 ամսվա ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է և բազմիցս ստել է:

Այսօր՝ մայիսի 16-ին Բալյանի գործով տեղի կունենա դատական նիստ:

 

loading...