Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ աճել

Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը՝ աճել

16:29 14 Մյս, 2018

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 14-ին, կազմել է 485.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.76 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 581.24 դրամ (աճել է 1.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 659.13 դրամ (աճել է 0.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.86 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 261.5 դրամ, ոսկի՝ 20,663.51 դրամ, պլատին՝ 14,448.15 դրամ։

Մայիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել:

loading...