Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կսկսի բարձրանալ

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կսկսի բարձրանալ

15:25 14 Մյս, 2018

Հանրապետության տարածքում մայիսի 14-15-ին հյուսիսային շրջաններում հատկապես կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-ից կբարձրանա 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 14-15-ին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +17+20,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Լոռիում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +14+18,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +15+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +20+22,

Արարատում՝ գիշերը`+12+14, ցերեկը` +21+24,

Արմավիրում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +21+24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +21+24,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +21+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +15+18,

Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +20+23:

loading...