Բելլա Հադիդը և Եվա Հերցիգովան՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի կարմիր գորգին (լուսնակարներ)

Բելլա Հադիդը և Եվա Հերցիգովան՝ Կաննի 71-րդ կինոփառատոնի կարմիր գորգին (լուսնակարներ)

15:00 13 Մյս, 2018

Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնն աչքի է ընկնում ոչ միայն հետաքրքիր ֆիլմացանկով, այլ նաև դերասանների ու միջոցառման հյուրերի շքեղ զգեստներով և յուրահատուկ ոճով:

Ինչպես նշում է Tatler.ru-ն, չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեի «Մոխրագույնն ամենամաքուր սպիտակն է» ֆիլմի պրեմիերայի ժամանակ կարմիր գորգին աչքի են ընկել սուպերմոդելներ Բելլա Հադիդը, Եվա Հերցիգովան, Դարյա Ստրոկոուսը, դերասանուհիներ Ինգեբորգա Դապկունայտեն, Դիպիկա Պադուկոնեն և այլք:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 71-րդ կինոփառատոնը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ: Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշետը, որն էլ բացել է փառատոնն ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին:

 
 

Ընդհանուր առմամբ, ժյուրիի կազմում ընդգրկվել է 5 կին և 4 տղամարդ՝ 5 մայրցամաքից։

Բելլա Հադիդ

 

Ինգեբորգա Դապկունայտե

 

Եվա Հերցիգովա

 

Դարյա Ստրոկոուս

 

Դիպիկա Պադուկոնե

 
loading...