Հայաստանում են իսպանացի հայտնի երաժիշտներ Իվան Ալամեդան և Պելայո Ֆերնանդեզը

Հայաստանում են իսպանացի հայտնի երաժիշտներ Իվան Ալամեդան և Պելայո Ֆերնանդեզը

19:31 12 Մյս, 2018

Հայաստան են ժամանել իսպանացի հայտնի երաժիշտներ Իվան Ալամեդան և Պելայո Ֆերնանդեսը:

2015թ.-ի ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանին «Խաղաղություն» անունը կրող երաժշտություն նվիրելուց հետո, այժմ երաժիշտները Հաստանում են անձամբ ծանոթանալու մեր մշակույթին, համագործակցելու տեղի խմբերի հետ, և իհարկե իրենց փորձը փոխանակելու:

Իվանն ու Պելայոն նաև սոցիալական ոլորտի պահանջված մասնագետներ են: Հասարակությանը հաշմանդամների ինտեգրացիային նվիրված իրենց ակտիվ գործունեության արդյունքում վերջիններս դարձել են ոլորտի հեղափոխականները:

Հայաստանում նրանք կունենան նաև վարպետաց դասեր, կներկայացնեն այն քայլերը, որոնք Իսպանիայում հանգեցրել են սոցիալ-տնտեսական ոլորտում հաշմանդամների մասնակցության բարձրացմանը:

Հայ մասնագետների հետ նրանք կունենան նոր նախագծեր, որոնք միտված կլինեն մեր հասարակության շրջանում հաշմանդամների ակտիվ ինտեգրմանը։

 

loading...