Հայաստանի և Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին

Հայաստանի և Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներին

11:50 10 Մյս, 2018

Այս տարի Հայաստանի եւ Արցախի թանգարանները կմիանան Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների «Գերհաղորդակցվող թանգարաններ․ Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո։

2008թ․ ստեղծված ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեն յուրաքանչյուր տարի ներկայացնում է միջազգային ակցիայի պաստառի հայերեն թարգմանությունը եւ հրավիրում հայական թանգարաններին կիրառելու այն, ցույց տալով, որ իրենք եւս միանում եմ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ թանգարաններում անցկացվող այս յուրահատուկ միջոցառմանը։

Գերհաղորդակցություն եզրույթը առաջացել է 2001 թ., նախագծելու համար այսօր մեր ունեցած հաղորդակցման բազմաթիվ միջոցները, ինչպիսիք են դեմ առ դեմ հաղորդակցությունը, էլ փոստը, ակնթարթային հաղորդագրությունները, հեռախոսը կամ ինտերնետը: Կապերի այս գլոբալ ցանցը ամեն օր դառնում է ավելի բարդ, բազմազան եւ ինտեգրված: Մերօրյա գերհաղորդակցված աշխարհում, թանգարանները միանում են միտումներին: Այդ պատճառով Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) ընտրել է « Գերհաղորդակցվող թանգարաններ․ Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» թեման որպես 2018 թ. թանգարանների միջազգային օրվա խորագիր։

Անհնար է հասկանալ թանգարանների դերը առանց հաշվի առնելու բոլոր այն կապերը, որոնք նրանք հաստատում են: Նրանք անբաժանելի մասն են կազմում իրենց տեղական համայնքների, մշակութային լանդշաֆտի եւ բնական միջավայրի: Տեխնոլոգիաների շնորհիվ թանգարանները այժմ կարող են դուրս գալ իրենց հիմնական լսարանի սահմաններից եւ գտնել նոր հասարակություններ՝ իրենց հավաքածուներին այլ մոտեցում ցուցաբերելիս. դրանք կարող են լինել հավաքածուի թվայնացում, մուլտիմեդիա տարրերի ներդրում ցուցադրությունում կամ այնպիսի մի պարզ բան, ինչպիսին է հեշթագը, որը հնարավորություն է տալիս այցելուներին սոցիալական ցանցերում իրենց փորձը կիսել:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր նոր հաղորդակցության միջոցներն են կապված տեխնոլոգիայի հետ: Քանի որ թանգարանները ձգտում են պահպանել իրենց կարեւորությունը հասարակության մեջ, նրանք իրենց ուշադրությունը սեւեռում են դեպի իրենց տեղական համայնքը եւ այն բազմազան խմբերը, որոնք այդ համայնքի մաս են կազմում: Արդյունքում, վերջին տարիներին մենք ականատեսն ենք եղել թանգարանների եւ ազգային փոքրամասնությունների, բնիկ ժողովուրդների եւ տեղական ինստիտուտների համատեղ իրականացրած բազմաթիվ ծրագրերի: Այս նոր հանրություններին ներգրավելու եւ նրանց հետ կապերը ամրապնդելու համար թանգարանները պետք է գտնեն իրենց հավաքածուները մեկնաբանելու եւ ներկայացնելու նոր ուղիներ:

Մենք հրավիրում ենք բոլոր տիպի մշակութային հաստատություններին այս տոնակատարության ժամանակ միավորվելու եւ վերանայելու իրենց հավաքածուններին ուղղված մոտեցումը՝ ժողովրդի, իրենց համայնքների, մշակութային լանդշաֆտի եւ բնական միջավայրի հետ ունեցած կապերի բացահայտման միջոցով: 2017 թ.-ին Թանգարանների միջազգային օրը գրանցվել է ռեկորդային մասնակցություն՝ ավելի քան 36,000 թանգարաններ, որոնք կազմակերպել են միջոցառումներ մոտ 157 երկրներում:

Նյութի հիմնական աղբյուր՝ ԱՅՍՏԵՂ:

Պաստառի տպագրական տարբերակը կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ:

loading...