Հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան

Հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա. Նիկոլ Փաշինյան

15:48 9 Մյս, 2018

Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ նշել է աշխատանքային այցով Արցախում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ կառավարությունից  հայտնում են, որ  խորհրդակցության ժամանակ Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա:  Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

loading...