Արցախում հանդիսավոր կերպով նշել են եռատոնը

Մայիսի 8-ին Նախագահ Բակո Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միջոցառման սկզբում զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Այնուհետեւ տեղի է ունեցել Եռատոնին նվիրված համերգ:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից եւ սփյուռքից:

ԱՎԵԼԻՆ