Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ կընտրվի վարչապետի պաշտոնում. Մարկեդոնով

Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ կընտրվի վարչապետի պաշտոնում. Մարկեդոնով

18:55 7 Մյս, 2018

1lur.am-ի թղթակցի հետ զրույցում Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձավ հայաստանյան քաղաքական վիճակին ու խոսեց մայիսի 8-ին կայանալիք ՀՀ վարչապետի ընտրության հնարավոր սցենարներին.

«Հայաստանի քաղաքական իրավիճակի հնարավոր սցենարների մասին խոսելը, անշնորհակալ գործ է: Թեև  2015 թվականին «Մինչենկո քնսալթինգ» ընկերությունը թողարկել է Կովկասում տիրող իրավիճակի մասին հաշվետվություն, որը ներառում էր նաև ռիսկերի գնահատում: Հեղինակները երեքն էին, որից մեկը` ձեր խոնար ծառան էր: Այնտեղ մենք խոսում էինք այն մասին, թե ինչ տեղի կունենա ու կնախաձեռնվի Սերժ Սարգսյանի` նախագահականից վարչապետի աթոռին տեղափոխվելու փորձի դեպքում: Այն ժամանակ ասվում էր` դժվար թե նման բան լինի, քանի որ Ս. Սարգսյանն ինքն էր խոստացել, որ չի առաջադրվի, իսկ եթե դա տեղի ունենա ապա կլինեն հասարակական ակտիվություններ, այդպես էլ եղավ: Այո, մենք այն ժամանակ չենք նշել կոնկրետ ժամանակահատված և որևէ մեկն էլ չէր կարող հստակ ժամկետներ նշել, բայց կոնկրետ երևույթը կանխատեսել էինք: Ինչ վերաբերում է այսօրվա իրավիճակին, ապա շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը հաջողությամբ կընտրվի վարչապետի պաշտոնում, քանի որ մենք տեսանք, որ մարդն ում կուսակցությունն ունի ընդամենը 9 ձայն, նախորդ քվեարկության ընթացքում ստացավ 45 ձայն: Այսինքն, Ս.Սարգսյանի պաշտոնաթողությունից մեկ շաբաթ հետո, նա 5 անգամ ավելացրել է աջակիցների թիվը, իսկ դա քիչ չէ: Նշանակալի է, որ այսօր շատերը կենտրոնանում են հեղափոխության ու փողոցային պայքարի վրա, բայց Փաշինյանի հաջողության մեծ մասը և պայքարի խաղաղ բնույթը կապված է նաև աշխատասենյակներում տեղի ունեցած բանակցություններից»:

Ս. Մարկեդոնովը կարծում է, որ Հայաստանն այս փոփոխություններից շահելու հնարավորություն ունի. «Հաջողություն կլինի նաև եթե Փաշինյանը կարողանա պահել հին բյուրոկրատիայի մի մասը: Հասկանում եք, ինչքան էլ ասեն` հին բյուրակրատիան վատն է, այն ունի պրակտիկ ղեկավարման փորձ: Չի կարելի Մարսից մարդկանց կանչել, որ զբաղվեն անվտանգությամբ, արտաքին քաղաքականությամբ: Չէ որ, Փաշինյանն ինքը չի զբաղվելու բյուջեի հարցերով, մեկնելու սահման ու քննարկելու ղարաբաղյան հարցը:  Հարկավոր են դիվանագետներ, տնտեսագետներ, զինվորականներ ու այլն: Դրա համար, եթե հնարավոր լինի սահուն անցում, այլ ոչ թե բոլշեվիկների սկզբունքով` «Մինչև հիմնադրումը և դրանից հետո», ապա Հայաստանը միայն կշահի: Ընտրություն, ամենայն հավանականությամբ կլինի, քանի որ Փաշինյանն ասել է, որ լինելու է ժամանակավոր վարչապետ. իսկ եթե ցանկանա մնալ՞… (խմբ.- ժպտում է)»:

1lur.am

loading...