«Մերժիր Սերժին» շարժման կորդինատորները` ՀԴՄԴ-ի նախագծի մասնակիցների հետ հանդիպման մասին

«Մերժիր Սերժին» շարժման կորդինատորները` ՀԴՄԴ-ի նախագծի մասնակիցների հետ հանդիպման մասին

9:51 6 Մյս, 2018

Աղվերանում շարունակվում է ԱՊՀ երկրների «Հանրային դիվանագիտության միջազգային դպրոցի» կազմակերպած նախագիծը, որի շրջանակներում «Մերժիր Սերժին» շարժման կորդինատորներ` Մարիա Կարապետյանն ու Արմեն Գրիգորյանը հանդիպել են նախագծի մասնակիցների հետ ու հարցուպատասխանների միջոցով քննարկել ՀՀ-ի ներկայիս քաղաքական դրությունը:

 1lur.am-ը  հետաքրքրվեց, թե արդյոք ԱՊՀ երկրներից ժամանած մասնակիցների հարցերի մակարդակը գոհացուցիչ էր, ինչին պատասխանելով Մարիա Կարապետյանը նշեց.

«Շատ պրոֆեսիոնալ խումբ է հավաքվել և շատ հետաքրքիր հարցեր հնչեցին, մասնակիցներն իսկապես փորձում էին խորքային հասկանալ ամեն բան, այսինքն  հարցերը մակերեսային չէին, դրանց մեջ մարդկային ու մասնագիտական մտահոգություն կար»:

Շարունակելով խոսքը  Մարիա Կարապետյանն ասաց, որ ակնկալիքներն այս հանդիպումից լիովին արդարացված են.

«Եկել էինք երկխոսելու, հարցեր լսելու, պատասխաներ հնչեցնելու ու ինձ թվում է, որ բացարձակապես արդարացել են իմ բոլոր ակնկալիքները: Ես շատ գոհ եմ և հույս ունեմ որ ապագայում ևս նմանատիպ հանդիպումեր տեղի կունենան»:

Իր տպավորություններով կիսվեց նաև Արմեն Գրիգորյանը.
«Շատ հետաքրրքիր էր, երևի թե առաջին անգամն էր, որ հնարավորություն եղավ կիսվել միջազգային մտահոգություններով: Միջազգային հանրության հարցերն ու մտահոգությունները գրեթե չէին տարբերվում նրանից ինչ կա մեր հասարակությունում:  Երևում էր, որ մարդիկ շատ տեղեկացված էին, մեզ համար հեշտ էր խոսելը: Կարծում եմ, որ նոր Հայաստանում այս մակարդակով ավելի շատ երկխոսություններ պետք է լինեն՝ Ռուսաստանի, Ղազախստանի և այլ երկրների միջև, այդ երկրների քաղաքական բյուրոկրատիայի միջև:
Միանշանակ շատ հետաքրքիր էր, որ մարդիկ լինելով այլ երկրներից այդքան շատ բան գիտեին ու շատ հետաքրքրքված էին»։

loading...