Այստեղ լսարանը բազմաշերտ է և  դա միջոցառման գլխավոր առավելություններից է. Ա.Լյուբցով

Այստեղ լսարանը բազմաշերտ է և  դա միջոցառման գլխավոր առավելություններից է. Ա.Լյուբցով

16:52 6 Մյս, 2018

Աղվերանում շարունակվում է ԱՊՀ երկրների «Հանրային դիվանագիտության միջազգային դպրոցի» կազմակերպած նախագիծը, միջոցառմանն իր մասնակցությունն ունեցավ նաև 

«Ռեսուրսների երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատության ղեկավար Ալեքսեյ Լյուբցովը, ով իր ելույթից հետո 1lur.am-ին ասաց, որ նման միջոցառումների կարիք շատ կա.

«Գիտեք այս ֆորմատը հետաքրքիր եմ համարում, այստեղ բազմաշերտ լսրան է և  դա միջոցառման գլխավոր առավելություններից է: Երբ մարդիկ հավաքվում են կոնկրետ որևէ ծրագրի շրջանակներում, հաճախ այդ միջոցառումը դեկլորատիվ է դառնում: Իսկ այստեղ տարբեր հայացքներ ու ընկալումներ են, կարևորն այն է, որ մենք հավաքվել ենք, որպես դիպլոմատներ` քննարկելու հարցեր ավելի շատ երիտասարդությանը վերաբերող: Կարող ենք քննարկել ստրատեգիկ քաղաքական հարցեր, բայց օգուտ դրանից չի լինի, իսկ մեզ համար կարևորն արդյունք ստանալն է յուրաքանյուր միջոցառումից ու հանդիպումից: Այդ պատճառով ինչքան շատ լինեն նման հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին շփվելու ու ինքնադրսևորվելու, այնքնա ավելի լավ»:

Հետաքրքրվեցինք նաև, թե իրենց ելույթներով ու դասախոսություններով հանդես եկող մասնագետներին ինչ է տալիս նախագիծը, ինչին պարոն Լյուբցովը պատասխանեց այսպես.
«Լսել նոր կարծիքներ, նոր տեղեկություն, ծանոթանալ նոր մադանաց հետ և ամենակարևորը երիտասարդներին հասցնել տեղեկություն այն հնարավորությունների մասին, որոնք իրենց երկրին ընձեռում է հենց այս պահին»։

loading...