Ավակովը Ռուսաստանին մեղադրել է «նոր լազերային զենք» օգտագործելու մեջ

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտնել է‚ որ Ռուսաստանը իբրև թե «նոր լազերային զենք» է օգտագործում Ուկրաինայի արևելքում: Այս մասին գրում է պորտալ «Сегодня»-ն:

Ավակովը մասնակցել է Ուկրաինայի սահմանային ծառայության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված պարգևատրման արարողությանը: Նրա խոսքով՝ պարգևատրված զինծառայողներից մեկը վիրավորվել է «ռուսների լազերային զենքից» Դոնբասում:

«Եվ սա ոչ առաջին‚ ոչ երկրորդ‚ ոչ երրորդ դեպքն է: Մենք այժմ հակաքայլեր ենք անում‚ սակայն արձանագրում ենք‚ որ ռուսական ագրեսորը մեր դեմ նոր զենք է օգտագործում»‚- ասել է նախարարը:

Ավակովն ընդգծել է‚ որ ուժայինները դեռևս չեն հասկանում‚ թե կոնկրետ ինչ է օգտագործվում:

ԱՎԵԼԻՆ