Հայաստանի ԱԺ չորս խմբակցություններից մեկնել են Արցախ և հանդիպել Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը, որի կազմում էին «ՀՀԿ», «Ծառուկյան», «Ելք», «ՀՅԴ» խմբակցությունների ներկայացուցիչները:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ-ից Կորյուն Նահապետյանը, Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ից՝ Նիրա Զոհրաբյանը, Միքայել մելքումյանը, Լուզիա Սարգսյանը, Հակոբ Նազարյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն ու Ռոմիկ Մանուկյանը, «Ելքից»՝ Արարատ Միրզոյանը, այլ պատգամավորներ։

Քննարկվել են հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:

Արցախի Հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ դրանից է մեծապես կախված նաեւ Արցախի անվտանգությունը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

ԱՎԵԼԻՆ