Վաշինգթոնում նորաբաց Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են վաղ հայկական քրիստոնեական արվեստի ձեռագրեր (Ֆոտո)

Վաշինգթոնում նորաբաց Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են վաղ հայկական քրիստոնեական արվեստի ձեռագրեր (Ֆոտո)

14:40 4 Մյս, 2018

Վաշինգթոնում նորաբաց Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են նաեւ վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր, այդ թվում` 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարան, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, ինչպես նաեւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Կոստանդնուպոլսից: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունից:

Հաղորդագրության մեջ մասնավորապես, ասվում է. «Առաջարկում ենք ձեզ վիրտուալ էքսկուրս անցնել Վաշինգտոնի նորաբաց թանգարաններից մեկում` Աստվածաշնչի թանգարանում, որը տեղակայված է ԱՄՆ Կապիտոլիումի հարեւանությամբ: Թանգարանում ներկայացված է Աստվածաշնչի պատմությունը եւ ազդեցությունը աշխարհի տարբեր հասարակությունների ու մշակույթների վրա: Թանգարանում ցուցադրված են վաղ քրիստոնեական արվեստի ավելի քան 600 նմուշներ եւ Սուրբ Գրքի ձեռագիր ու վաղ տպագիր օրինակներ: Թանգարանի ցուցանմուշների շարքում են Անգլիայի արքա Հակոբի հայտնի Աստվածաշնչի առաջին հրատարակությունները, Մեռյալ ծովի ձեռագրերի պատառիկներ, Մարտին Լյութերի կողմից մակագրված ու ստորագրված 16-րդ դարի Աստվածաշունչ, Լուսնի վրա եղած առաջին Աստվածաշունչը, Թորայի հնագույն ձեռագրերի ամենամեծ հավաքածուն, ինչպես նաեւ մի շարք հայտնի անձանց պատկանած Աստվածաշունչեր, այդ թվում` ԱՄՆ նախագահների երդմնակալության արարողությունների ընթացքում օգտագործված Աստվածաշունչեր: Այցելուները նաեւ հնարավորություն ունեն ծանոթանալու աստվածաշնչյան պատմություններին ժամանակակից թվային տեխնոլոգիաների եւ հատուկ էֆեկտների միջոցով, ինչպես նաեւ այցելելու հնագույն Նազարեթի կրկնօրինակով պատրաստված սրահ:

Աստվածաշնչի թանգարանում ներկայացված են նաեւ վաղ հայկական քրիստոնեական արվեստի մի շարք ձեռագրեր, այդ թվում` 12-15-րդ դարերի պատկերազարդ Ավետարան, որը պատկանել է Կիլիկիայի հայ թագավորներին, ինչպես նաեւ 17-րդ դարի ձեռագիր Ավետարան Կոստանդնուպոլսից: Թանգարանի թարգմանությունների բաժինը պատմում է 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական այբուբենի ստեղծման պատմությունը, որի հիմնական նպատակն էր հայերեն թարգմանելու Աստվածաշունչը հունարենից ու լատիներենից:

loading...