Թեստ. ընտրեք սիմվոլներից մեկը

Թեստ. ընտրեք սիմվոլներից մեկը

20:00 7 Օգս, 2018

Որ սիմվոլն է առավել համապատասխանում ձեր բնավորությանը:
#1 Վարդագույն մանդալան ընտրում են բարի, ռոմանտիկ մարդիկ: Նրանք զգացմունքային են, հոգատար մտերիմների նկատմամբ, շնորհակալ ամենի համար, ինչ ունեն, կարող են անսահման սիրել: Միևնույն ժամանակ՝ բավական խոցելի են, մաքուր, նուրբ: Զգույշ վարվեք նրանց հետ, փորձեք չկոտրել նրանց:

#2 Մանուշակագույնի, կապույտի և սևի համադրությամբ մանդալան ընտրում են երազող մարդիկ, ովքեր հավատում են կախարդական աշխարհներին: Կարելի է նախանձել նրանց հանգստությանը: Կյանքում ունեն սեփական ճանապարհը, միշտ հետևում են սրտի կանչին: Էքսպրեսիվ են, կարողանում են ոգեշնչել: Հետաքրքրվում են փիլիսոփայությամբ և հոգեբանությամբ, սիրում են երաժշտություն:
#3 Կարմիրի, վարդագույնի և դեղինի համադրությունն ընտրում են մարդիկ, ում խորթ չեն զգացմունքները: Նրանք շփվող են, ընկերասեր, կազմակերպված, ինտելեկտուալ, էսթետ: Կարողանում են լսել սրտի ձայնը: Լի են էներգիայով, սիրում են միասնության, եղբայրության զգացումները: Երջանկություն, կենսասիրություն են ճառագում: Նրանց ներկայությունը միշտ հաճելի է:
#4 Դեղինի, սևի և սպիտակի համադրությունն ընտրում են թեթև, դրական, անկեղծ մարդիկ: Միշտ գնում են կոնտակտի, բոլորի հետ կարողանում են ընդհանուր լեզու գտնել: Ցանկացած բան բարի նպատակներով են անում: Առանձնանում են համառությամբ, ստեղծագործական մտածողությամբ, դրական էներգիայով: Բնավորության առանձնահատկությունների շնորհիվ լավ լիդեր են:
#5 Սև և կանաչ գույնի մանդալան նախընտրում են մարդիկ, ովքեր սիրում են բնություն, ակտիվ հանգիստ: Ներդաշնակ են շրջապատող աշխարհի հետ, սիրում են կենդանիներին: Ձգտում են առողջ կենսակերպ վարել, առավելագույնս շատ ժամանակ անցկացնել քաղաքից դուրս: Սիրում են արկածներ, նրանց բնորոշ են բարությունը, էմպատիան, զգացմունքայնությունը:
#6 Նարնջագույն, դեղին և սև գույները գրավում են ինտելեկտուալ մարդկանց, ովքեր անկախ են, սիրում են արկածներ, ստեղծագործել, առողջ կենսակերպ: Հաջողակ են, խելացի, կարող են լավ ուսուցիչ, առաջնորդ լինել:
#7 Կամիրի և շագանակագույնի համադրությունն ընտրում են խարիզմատիկ մարդիկ: Նրանք վճռական են, երբեք ետ չեն նայում ցանկացած քայլ նախաձեռնելիս: Կարող են բավական ագրեսիվ, անհամբեր, գրգռված, անհանգիստ լինել: Կարմիրը նաև իշխանության գույնն է: Այս մարդիկ ներքին ուժ ունեն, որն օգնում է հաղթահարել բոլոր խոչընդոտները:
#8 Կարմիրի և կապույտի համադրությունն ընտրում են հավասարակշռված մարդիկ, ովքեր ռոմանտիկ են: Կարմիր գույնը ցույց է տալիս, թե որքան լի են սիրով ու կրքով: Կապույտը վկայում է այն մասին, որ նրանք հանգիստ են, կարողանում են հոգ տանել մարդկանց մասին, օգնել նրանց: Իդեալական զուգընկեր են, ազատ են, մտածող, իրականությունն ամենից վեր են դասում:
loading...