Ստամբուլում հայկական եկեղեցու վրա ազգայնական հարձակման գործով հետաքննություն է սկսվել, վերծանվել է անվտանգության տեսախցիկի տեսագրությունը

Ստամբուլում հայկական եկեղեցու վրա ազգայնական հարձակման գործով հետաքննություն է սկսվել, վերծանվել է անվտանգության տեսախցիկի տեսագրությունը

17:45 30 Ապր, 2018

Այսօր Ստամբուլի Քադըքյոյ շրջանի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու դեմ իրականացված ազգայնական հարձակման դեպքի առնչությամբ տեղի ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»։

Հիշեցնենք, որ այս գիշեր «Էրզրումցի 25» անունով գրությունը թողած անձը եկեղեցու պարիսպի վրա թուրքերենով գրել է․ «Այս հայրենիքը մերն է»։ Բացի այդ՝ մեծ քանակությամբ աղբ է լցվել եկեղեցու բակում՝ փակելով դրա մուտքը։

Հայտնի է, որ եկեղեցու ղեկավարութունը վերծանել ու ոստիկանությանն է փոխանցել տեղում աշխատող անվտանգության տեսախցիկի ֆիքսած տեսագրությունը։

Տեսագրության մեջ երևացել է, որ հարձակումն իրականացվել է մեկ անձի կողմից, վերջինս դեպքից առաջ եկեղեցում երևացել է կիրակի առավոտյան՝ պատարագի ժամանակ։ Եկեղեցու ներկայացուցիչները փաստել են, որ նույն անձը կիրակնօրյա պատարագին աչքի է ընկել տարօրինակ պահվածքով։ Նրա անունը դեռևս հայտնի չէ։

Քադըքյոյի շրջանային իշխանությունները դատապարտել են տեղի ունեցածն ու հայտնել, որ եկեղեցու մուտքի մոտ թափված աղբն ամբողջովին մաքրվել է։

loading...