6 սովորություն, որոնց պատճառով Դուք կարող եք գլխացավ ունենալ

6 սովորություն, որոնց պատճառով Դուք կարող եք գլխացավ ունենալ

19:00 7 Օգս, 2018

Մարդիկ, որոնք հաճախ են բախվում գլխացավերի, հաճախ են այդ խնդրի համար բարդ բացատրություններ որոնում՝ մոռանալով հասարակ սովորությունների մասին, որոնք նույնպես կարող են գլխացավի պատճառ դառնալ։

Դուք ոգելից խմիչք եք օգտագործում

Ոգելից խմիչքն ազդում է արյան շրջանառության վրա ու կարող է գլխացավեր առաջացնել ու սրել դրանք։ Michigan State University համալսարանից բժիշկ Ամիթ Սադչեւի խոսքով՝ խմելուց հետո պերիֆերիկ անոթները լայնանում են, ինչը հանգեցնում է զարկերակային ճնշման նվազմանը։ Ձգտելով կոմպենսացնել դա՝ սրտի կրճատումների հաճախությունն ավելանում է։ Արյան հոսքում փոփոխությունները կարող են խթանել գլխուղեղի ցողունի նյարդերը, ինչը կհանգեցնի գլխացավերի։

Բացի դրանից, մյուս գիտնականները հայտնաբերել են, որ տանինները , որոնք պարունակվում են կարմիր գինու մեջ, ավելացնում են գլխացավի ռիսկը։

Դուք ուտում եք վերամշակված կարմիր միս

Վերամշակված կարմիր մսի գործածումը (երշիկ, նրբերշիկ, խոզապուխտ եւ այլն) կարող է գլխացավ առաջացնել։ Դրա համար մեղավոր են նիտրատները՝ կոնսերվանտներ, որոնք պարունակվում են նման մթերքներում։ Իհարկե մեծամասնությունը դրանց ազդեցությունը չի զգում, բայց ոմանց մոտ այդ նյութերը լուրջ գլխացավեր են առաջացնում՝ վերջերս իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ մարդկանց մոտ բերանի խոռոչում գտնվող բակտերիաները կարող են փոխգործակցել նիտրատների հետ, ինչի արդյունքում առաջանում է ազոտի օքսիդ, որը հայտնի է անոթները լայնացնելու ու գլխացավ առաջացնելու իր ունակությամբ։

Դուք բավականաչափ չեք քնում

Քնի պակասը գլխացավերի եւս մեկ պատճառ է, վստահեցնում է բժիշկ Դանիել Ֆրանկը, Սանտա Մոնիկայում գտնվող սուրբ Հովհաննեսի հիվանդանոցի նյարդաբանը։

Գլխացավի ու քնի պակասի միջեւ կապն ակնհայտ է, բայց դրա մեխանիզմները դեռ հստակ հայտնի չեն։ Ենթադրվում է, որ դրա համար մեղավոր է գլխուղեղի ցողունի նյարդերի խթանումն ու ցավի շեմի նվազումը։

Դուք կանոնավոր չեք սնվում

Կանոնավոր չսնվելը, ինչպես նաեւ ջրազրկումը կարող են լուջ գլխացավեր առաջացնել։ Եթե Ձեզ հաճախ են անհանգստացնում գլխացավերը, ուշադրություն դարձրեք սննդակարգին։

Դուք սխալ եք նստում կամ կանգնում

Երբ դուք մեջքը կորացած եք նստում կամ կանգնում՝ վզի ետեւի մակերեսի մկանների վրա ծանրաբեռնվածությունը ավելանում է, ինչն ազդում է վզի հատվածի ողնուղեղային նյարդերի վրա։ Մկանային սպազմը ու նյարդերի գրգռումը առաջացնում են գլխացավ։ Փորձեք ավելի ուղիղ կեցվածք պահպանել, որպեսզի գլխացավերը հանդարտվեն։

Դուք հաճախ եք սթրեսի ենթարկվում

Սթրեսը հաճախակի գլխացավերի եւս մեկ պատճառ է։Առանց սթերսի ապրելը ժամանակակից աշխարհում հնարավոր չէ, բայց փորձեք նվազագույնի հասցնել նեգատիվը, ավելի քիչ մտահոգվել ու ավելի շատ հանգստանալ։

loading...