Գրականության նոբելյան մրցանակը կարող է այս տարի չեղարկվել սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով

Գրականության նոբելյան մրցանակը կարող է այս տարի չեղարկվել սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով

19:20 28 Ապր, 2018

Շվեդական ակադեմիան որոշում է հարցն այն մասին, թե արդյոք պետք է չեղարկել 2018 թվականի գրականության նոբելյան մրցանակը սեռական ոտնձգությունների հետ կապված մի շարք մեղադրանքներից հետո: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:

Ապրիլի 26-ին կայացած նիստին հանձնաժողովի 11 անդամները քննարկել են այդ հարցը: Որոշումը սպասվում է մայիսի 3-ին:

Եթե որոշում կայացվի մրցանակը հետաձգելու մասին, ապա 2019 թվականի հոկտեմբերին կհանձնվի անմիջապես երկու մրցանակ՝ այս և հաջորդ տարվա համար:

Նշվում է, որ 2017 թվականի նոյեմբերին ֆիանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Արնոն մեղադրվել է 18 կանանց նկատմամբ սեռական ոտձգությունների և բռնության համար: Նա ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինն է:

Հինգ զոհ դիմել է ոստիկանություն: Որպես բողոքի նշան ակադեմիայից հեռացել է մի քանի անդամ և մշտական քարտուղար Սարա Դանիուսը:

 
 

 

loading...