ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը Հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց բարոյական պարտքն է համարում

ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքեյը խոստանում է չդադարեցնել պայքարը Սենատում, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ամբողջությամբ և պատշաճ կերպով չի ճանաչվել:

Այս մասին սենատորը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ամեն տարի այս օրը մենք հարգում ենք 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր դաժանաբար սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Մեր բարոյական պարտականությունն է ամբողջապես ու պատշաճ կերպով ճանաչել ցեղասպանությունը, քանի որ չափազանց երկար ժամանակ ենք ապրել այդ պարտականությամբ: Հռոմի պապը իրավացիորեն Հայոց ցեղասպանությունը անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»՝ արդարացիորեն հայտարարելով, որ մեր պարտքն է հարգել նրանց հիշատակը, ովքեր մահացան: Ես չեմ դադարի պայքարել ԱՄՆ սենատում մինչև մենք ամբողջությամբ չիրագործենք այդ պարտականությունը, որպեսզի մեկընդմիշտ հստակ և միանշանակ եզրահանգում կատարվի, որ մեր ազգը հանդուրժողականության և ազատության մոդել է ամբողջ աշխարհում»,-ասված է հայտարարության մեջ:

ԱՎԵԼԻՆ