Արմեն Սարգսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էրլունին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նախագահ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունները դինամիկ զարգանում են՝ տարեցտարի ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ: 

Զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զբոսաշրջության, մշակույթի, գիտության փոխշահավետ գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

ԱՎԵԼԻՆ